Միջազգային ինֆորամցիան գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ի գործադիր խմբագրին հրավիրել է մրցագորգի վրա չափել ուժերը:
Երբ լրագրողը պատրաստվել է հարց տալ, Պուտինին հայտնել են, որ նա զբաղվում է թայբռնցքամարտով: ՌԴ նախագահը կատաակել է, թե փորձ է արվում իրեն վախեցնել հարց տալուց առաջ:
Bloomberg-ի աշխատակցուհին իր հերթին ասել է, որ սպորտն օգնել է իրեն կառավարել վախը, ընդդիմանալ դրան: «Չեմ կարծում, թե կհամարձակվի Ձեզ հետ դուրս գալ ռինգ»,-ասել է Մեթիսոնը՝ դիմելով Պուտինին:
Պուտինն իր հերթին, մինչև բուն հարցին պատասխանելը, հայտարարել է, որ ինքն էլ դեմ կլիներ ռինգ բարձրանալ լրագրողի հետ, քանի որ վերջինս կին է, բացի դրանից էլ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: ՌԴ նախագահը հավելել է, որ կարող էր Մեթիսոնի հետ մրցագորգ դուրս գալ՝ վստահեցնելով, որ ինքը բացահայտ առավելություն կունենար: