Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է տնտեսական համաժողովի:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ավելի ուշ վարչապետը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի Կոստանտինովյան պալատում:
Հանդիպման մեկնարկը տեղի ժամանակով նախատեսված է եղել ժ. 16:00-ին, սակայն այն ուշանում է: Արարողակարգով նախատեսված է՝ մինչ առանձնազրույցը ձեռքսեղմում կլինի և պաշտոնական լուսանկարահանում:
Պալատում այս պահին ներկա են նաև ռուսաստանյան և որոշ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: