Իրավական գլխավոր 

Ռուսաստանում աղմկահարույց սպանության գործով ևս մեկ հայի են կալանավորել

Մոսկվայի դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանինկովի սպանության գործով անցնող անձանցից ևս մեկին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը մասնավորապես վերաբերուոմ է Սահակ Սահակյանին:

Սահակյանը երևանցի է, նա չի աշխատում, Ռուսաստանում գտնվելու իրավունք ունի մինչև օգոստոս:

Ավելի վաղ նույն գործով դատարանը կալանավորել էր նաև Սերգեյ Խոջանյանին, ով մեղադրվում է սպանության հոդվածով, ինչպես նաև Սուրեն Մանուկյանին և Նարեկ Ստեփանյանին, ովքեր մեղադրվում են խուլիգանության մեջ: Նրանք իրենց մեղքը չեն ընդունում:

Հայտնի է, որ միջադեպի ոչ բոլոր մասնակիցներն են հայտնաբերվել և ձերբակալվել:

Նույն շարքից