Այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով վարչապետ Փաշինյանի ասած սևազգեստ խմբերի մասին, հայտարարեց, թե չգիտի ինչ խմբերի մասին է խոսքը, որովհետև վերջին օպերատիվ տեղեկություններին չի տիրապետում. «Ես ուզում եմ ասել, որ բռնության կոչերին և շարունակաբար անիշխանության իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին ու գործողություններին պետք է վերջ տալ: Օրենքի ողջ խստությամբ այդպիսի անհատներին և խմբերին պետք է վերաբերվել:
Միրզոյանի խոսքերով կա պետության ուժ կիրառելու իրավունք, պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքում գործել. «Եթե հանցագործ պետք է վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ: Ոնց ուզում եք, մեկնաբանեք»:
ԱԺ նախագահը զգուշացրել է, որ որևէ մեկը չփորձի բանդաներ ստեղծել, պետությունն ի վիճակի է դա կանխարգելել, իսկ եթե դրանք արդեն ստեղծվել են, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: