Հայաստան 

ՀՀ քաղաքացիների համար, հավանաբար, վիզային յուրացված ընթացակարգ կկիրառվի. Ա. Ստեփանյան

 «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ եթե Հայաստանի և Վրաստանի միջև սկսի վիզային ռեժիմ գործել, ապա ՀՀ քաղաքացիների համար, ամենայն հավանականությամբ,  դյուրացված ընթացակարգ կկիրառվի: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ինքը` Առնոլդ Ստեփանյանը:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Երկկողմ բանակցությունների օրակարգում ներառվել է Վրաստանի հետ վիզային ռեժիմի հարցը:

 

Հիշեցնենք նաև, որ վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից օտարերկրացիները՝ անկախ քաղաքացիությունից, ովքեր ցանկանում են Վրաստանում գտնվել ավելի քան 90 օր ուսման, աշխատանքի, գործնական գործունեություն իրականացնելու կամ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով, պետք է համապատասխան վիզա ստանան վրացական դիվանագիտական ներկայացուցչությունում կամ իրենց երկրում գտնվող հյուպատոսությունում:

 

«Կարծում եմ, որ նորարարությունն իր ամվբողջ խստությամբ չի ազդի Վրաստանի գործընկերներ հանդիսացող Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա,և այս երկրների քաղաքացիները ստիպված չեն լինի ենթարկվել վիզային ռեժիմի նույն կանոններին, ինչ այլ երկրների քաղաքացիները»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

 

Նրա խոսքով, Վրաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան առավելապես ուղղված կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Նույն շարքից