Հասարակություն 

Շա՛տ գործ կա անելու՝ մեր պետության, հասարակության և մեր կյանքի որակը փոխելու համար

«Շա՛տ գործ կա անելու՝ մեր պետության, հասարակության և մեր կյանքի որակը փոխելու համար
---------------------------------------------------------------
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 8397 իրավախախտում՝ 1383-ով ավելի, քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

468 դեպքով ավելացել են ոչ մեծ ծանրության, 471 դեպքով միջին ծանության, 422-ով՝ ծանր հնացագործությունների,

22-ով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Գրանցվել է սպանության 17 դեպք: 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է սպանության 12 դեպք:

Արձանագրվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 217 դեպք, 72-ով պակաս, քան 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին:

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 423 դեպք, 80 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին:

Արձանագրվել է 67 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 1 դեպքով պակաս, քան 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին:

Արձանագրվել է 98 խուլիգանության դեպք՝ 12 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին:
41 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործություննեի թիվը:

Գրանցվել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 148 դեպք, 41 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին:

1209 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 3905 դեպք: Արձանագրվել է ավազակության 32 դեպք, նախորդ տարվա 18 դեպքի համեմատ, գողության 3318 դեպք նախորդ տարվա 2166 դեպքի համեմատ, խարդախության 411 դեպք, նախորդ տարվա 345 դեպքի համեմատ:

244 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Նախորդ տարվա 286 դեպքի համեմատ արձանագրվել է բնակարանային գողության 530 դեպք:

70 դեպքով ավելացել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու և անցնելու 119 դեպք նախորդ տարվա 55 դեպքի համեմատ, արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 145 դեպք, նախորդ տարվա 88 դեպքի համեմատ:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 456 դեպք, նախորդ տարվա 380 դեպքի համեմատ:

Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ս․թ․ հունիսի 5-ին։

Հ.Գ. Հրապարակված վիճակագրական տվյալների համառոտ վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ շարունակվում է մտահոգիչ մնալ բնակարանային գողությունների թվի շարունակական աճը:
Սա իսկապես լրջագույն սպառնալիք ու մարտահրավեր է մեր հասարակության համար:

Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ինչպես նաև մահվան ելքով դեպքերի թվի դինամիկան էլ ցույց է տալիս, որ այս ոլորոտում ժամանակն է իրականացնել վիրահատական միջամտություն:

Առհասարակ, հրապարակված տվյալները խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք առավել խորքային խնդիրների հետ, որոնք թաքնված են մեր մտածողության, դրսևորվող վարքագծի և կրած արժեհամակարգի մեջ:

Շա՛տ գործ կա անելու՝ մեր պետության, մեր հասարակության և մեր կյանքի որակը փոխելու համար»:

Փաստաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից