Հասարակություն 

Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը: Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ներով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ 1, Գեղարոտ 2 և Արագած ՀէԿ-երը:

Գյուղացիները պնդում են, որ ՀէԿ-երը աղտոտում են իրենց ջուրը և ՀէԿ-երի կողմից օգտագործված ջուրն այլևս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար:

Ոչ դատական ակտ, ոչ փոխհատուցում, այլ ինքնադատաստան. գյուղացիները որոշել են, որ ՀէԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր:

Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդողների բրիգադի հետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից