Ռեյն գետում հայտնաբերել են Das Supertalent գերմանական տաղանդների շոուի մասնակից Ալլա Կլիշտայի դին: ինչպես հայտնում է Daily Mail-ը, երիտասարդ կնոջ դին հայտնաբերել են անհետանալուց մի քանի շաբաթ անց:
Ոստիկանության տեղեկություններով, 33-ամյա Ալլային մինչ գետը նետելն են սպանել:
Իրավապահները սպանության կասկածանքով ձերբակալել են Կլիշտայի նախկին ընկերոջը, սակայն պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել:
Հավելենք, որ Ալլա Կլիշտան ծնվել է Ուկրաինայում, սակայն ապրում էր Գերմանիայում: