Հայաստան 

Ուկրաինայի հայերի միությունը կհամագործակցի Կարմիր Խաչի հետ

Ուկրաիանայի Հայերի միությունը շարունակում է քայլեր ձեռնարկել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում կարիքավորներին անհրաժեշտ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Օգոստոսի 19-ին Կիեւում Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի եւ Ուկրաինայի Կարմիր խաչի միության նախագահ Իվան Ուսիչենկոյի միջեւ հանդիպում է կայացել, հաղորդում է Analitikaua.net-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի արեւելյան շրջանների բնակիչներին Հայերի միության կողմից տրամադրվող հումանիտար օգնության փոխանցման աշխատանքների համակարգման հարցերը:

Ինչպես հաղորդել են Ուկրաինայի Հայերի միությունում, տարբեր շրջանների հայ համայնքները պարբերաբար հումանիտար օգնություն են ցուցաբերում: Առավել մասշտաբային օգնության համար որոշում է կայացվել համագործակվել Ուկրաինայի Կարմիր խաչի հասարակության հետ:

Նույն շարքից