«168 ժամ» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության մոտ «Նաիրիտի աշխատակիցների բողոքի մեծ ակցիայի արդյունքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նաիրիտցիների հանդիպման ժամանակ վարչապետը խնդրի մանրամասներին և իրադրությունն ուսումնասիրելու համար ժամանակ էր խնդրել մինչև օգոստոսի ավարտը:
Ժամկետը շուտով սպառվում է։ Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, և արդյոք Հ. Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է ընդունել գործարանի աշխատակիցներին ու պատասխան տալ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին»։ Վարչապետի հետ հանդիպումից հետո նաիրիտցիները որևէ նոր տեղեկություն չեն ստացել, ու թեև հույսով սպասում են, որ խոստացված հանդիպումը կկայանա, միաժամանակ պատրաստվում են հաջորդ բողոքի ակցիային՝ օգոստոսի 28-ին՝ կառավարության հերթական նիստի օրը։ «168 ժամի» այս տեղեկությունը հաստատեց նաև գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում