Քաղաքական 

Անանյանը լրագրողից առաջին անգամ լսեց իր հրաժարականի վերաբերյալ խոսակցությունների մասին

Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե իր եղբայրը պաշտոնը կորցրել է իր և Ֆիննախի միջև հակասությունների արդյունքում, ասաց, որ չէր օգտագործի հակասություն բառը. «ՊԵԿ-ի և Ֆիննախի միջև կա մշտնջենական պայքար, որը նորմալ է: Որպես անձ մենք հակասություններ չունենք: Դուք երևի տեսնում ենք, որ մենք բարիդրացիական և գործընկերային մթնոլորտում ենք: Իսկ իմ եղբայրն իր աշխատանքը չի կարցրել: Նա այն անձնավորությունը չէ, որ ինչ-որ բան կորցնի: նա կունենա այլ աշխատանք՝ ավելի արժանավայել կամ իրեն ավելի վայել»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե առաջիկայում ինքը հրաժարական է ներկայացնելու, Անանյանը նշեց, որ դրա մասին առաջին անգամ լսում է լրագրողներից: Նրա խոսքերով, ամբողջ գործընթացի մեջ, որը տեղի է ունենում, իր հրաժարականի մասին հարցն ամենա ոչ էական հարցն է, որն իրեն տրվում է. «Մի բան վստահ կասեմ, իմ մասնագիտությունը ես չեմ կորցնի, այս ոլորտից անբաժան եմ լինելու»:

 

Նույն շարքից