Հայաստան 

Ավստրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Վիներ Նոյշտադտի քաղաքապետին

analitik.am

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը նախօրեին աշխատանքային հանդիպում ունեցավ Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Վիներ Նոյշտադտ (Wiener Neustadt) քաղաքի քաղաքապետ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնհարդ Մյուլլերի հետ:

ԱԳՆ Վիներ Նոյշտադտի քաղաքապետի եւ ավագանու անդամների հետ քննարկվեցին Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով առեւտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սկզբնավորման, մասնագետների փոխանակման խնդիրները, ինչպես նաեւ հայաստանյան քաղաքներից մեկի հետ փոխգործակցության սկզբնավորման հնարավորությունները:

Նույն շարքից