Թիմաթին պատմել է այն մասին, թե ինչու է որոշել «Нельзя» երգի համար տեսահոլովակը նկարահանել Հայաստանում և ինչպես են նրան այդ հարցում օգնել Սամվել Կարապետյանն ու Արթուր Ջանիբեկյանը:
Նա մասնավորապես նշել է, որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է՝ իր շարմով և էներգետիկայով, իսկ Հայաստանը հին երկիր է՝ հիանալի բնությամբ և հյուրասեր մարդկանցով:
Թիմատին հայտնել է, որ մտահաղացումից հետո դիմել է Ջանիբեկյանին, ով պատրաստակամություն է հայտնել ամեն ինչով աջակցել:
Իմանալով ամեն ինչի մասին՝ գործին միջամտել է հայազգի գործարար, բարերա Սամվել Կարապետյանը: Նա հայտարարել է, որ կօգնի ինչով անհրաժեշտ է՝ նշելով, որ դա կօգնի ներշնչել շատերին այցելել հայաստան: