Հայաստան 

Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում

analitik.am

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։

Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է։

Նշենք, որ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն առաջարկել է ՀՀ ՊՆ-ին փոխանակել հայ 5 հոգանոց ընտանիքին, որոնք այս պահին Ադրբեջանում են ՀՀ-ում գտնվող դիվերսանտների` Շահբազ Հուլիեվայի, Դիլհամա Ասկերովայի և Հասան Հասանովայի դիակի հետ:

Նույն շարքից