գլխավոր 

Մենք հույս ունենք ոչ փոքրիկ բաներ ստանալ. Փաշինյանը՝ Ռուսաստանից նոր զենք ստանալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ քննարկել է զենքի մատակարարման հարցը:

«Մենք լավ ենք համագործակցում ռազմա-տեխնիկական ոլորտում և, իհարկե, մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ: Ես կարծում եմ, որ այս հարցում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված»,-ասել է Փաշինյանը:

Հարցին, թե քննարկվել է արդյո՞ք Հայաստանին նոր Իսկանդերներ մատակարարելու հարցը, Փաշինյանը նշել է, որ Երևանը բավարար Իսկանդերներ ունի:

«Մենք բավարար Իսկանդերներ ունենք, սակայն հույս ունենք որոշ բաներ ստանալ՝ ոչ փոքրիկ»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նույն շարքից