Մարդասպանների ազգությունը չպետք է ազդի հայ–ռուսական հարաբերությունների վրա։ Սանկտ Պետերբուրգում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին Մերձմոսկովյան շրջանում հատուկջոկատայինի աղմկահարույց սպանության մասին, որի համար կասկածում են Հայաստանի քաղաքացիներին։
«Իհարկե, գիտեք` դա ողբերգություն է։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել սպանվածի ընտանիքին ու ընկերներին, որովհետև, ինչպես ասացիք, դա ազդում է մեր հարաբերությունների վրա»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ այդ թեմայի հետ կապված նաև շահարկումներ կան։
«Կան մարդիկ, որոնք կատարում են իրավախախտումներ, սպանություններ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազդի մեր հարաբերությունների վրա։ Այդ դիրքորոշումը սկզբունքային է։ Նշանակություն չունի, թե որ ազգության ներկայացուցիչներն են կատարում դա»,-նշել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ վերջերս դեպք էր գրանցվել Գյումրիում (հավաքարար կնոջ սպանությունը, որի համար մեղադրում են 201-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկին. խմբ.), և հայկական իշխանությունը խափանել է այդ հարցին քաղաքական ենթատեքստ տալու բոլոր փորձերը։
Ավելին՝ armeniasputnik