Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի գիրքը չի կարդացել: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:
Խոսելով ԲՀԿ-ի ստեղծման պատմության մասին՝ Ծառուկյանը նշել է, որ այն ստեղծել է անձամբ ինքը, 2004 թվականին՝ իր համակիրներով և ժողովրդի ցանկությամբ. «Մինչև այսօր էլ այդպես պահում եմ: Եթե ես զգամ, որ դրա անհրաժեշտությունը չկա, կփակեմ»:
Ծառուկյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չի ունեցել ԲՀԿ-ի ստեղծման հետ: