Հասարակություն 

Եթե դատական իշխանության հարցը չլուծվի, օտարերկրյա ներդրումների մասով մեր ջանքերը ցանկալի արդյունք չեն տա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, նվազագույնին է հասցված արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը: Այս մասին Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, տնտեսական ու քաղաքական առողջացման ճանապարհին Հայաստանը կանգնել է խնդրի առաջ, որը վերաբերում է դատական իշխանությանը: Վարչապետը նշեց, որ այն, ի տարբերություն իշխանության  գործադիր ու օրենսդիր թևերի,որոնց մասով շոշափելի առաջընթաց կա, էական փոփոխությունների չի ենթարկվել, ինչի արդյունքում պատնեշ է առաջացել դատական իշխանության և հասարակության միջև, ինչն իր հերթին խոչընդոտում է երկրի զարգացմանը:

Փաշինյանը նշեց, որ կապիտալի պաշտպանության, հավասար պայմաններ ստեղծելու և արտերկրյա ներդրումներ բերելու ուղղությաբ բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն բերի, եթե դատական իշխանությունը որակապես չփոխվի, դրա համար անկախ դատական համակարգի ստեղծումը Հայաստանի կարևորագույն հարցերից է:

Նույն շարքից