Մեր հիմնական կապիտալը մարդիկ են և մեր կառավարության գործողություններն ուղղված են պայմաններ ստեղծելուն, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն իրացնել իրենց տաղանդը, ինտելեկտուալ և գործնական պոտենցիալը: Այս մասին Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մտադիր ենք Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի ապագան տեսնում է ինովացիոն տնտեսության զարգացման մեջ, ինչն այլընտրանք չունի Հայաստանի նման երկրների համար. «Մեզ համար առաջանահերթություն է տեխնոլոգիական ոլորտը: Հայաստանը ԽՍՀՄ-ից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոցներ: Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի կոնսոլիդացնենք և օգտագործենք այդ պոտենցիալը: Միայն վերջին 7 տարում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում աճը կազմել է 5 անգամ, և այն տնտեսության զարգացման լոկոմոտիվներից մեկն է»: