Հասարակություն 

«Սպեցի» աշխատողներն են սեւ շորերով ման գալիս. քրեական հեղինակությունը՝ Երեւանում սեւազգեստ մարդկանց խմբերի մասին

Երեւանում սեւ շորերով ման են գալիս ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, դատարանում  հայտարարել է Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը՝ պատասխանելով  NEWS.am-ի այն հարցին, թե քաղաքում կա՞ն արդյոք սեւազգեստ մարդկանց խմբեր, որոնք հանրապետությունում ապօրինի ու բռնի գործողություններ են կատարելու։

«Այո, ես հանդիպել եմ, սպեցի սեւ շորերով են, իրենք են սեւ շորերով ման գալիս,  ես սեւ շորերով ման չեմ գալիս»,–ասել է նա՝  նկատի ունենալով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6–րդ) վարչության ծառայողներին։

Ավելին՝ news.am

Նույն շարքից