Հասարակություն 

Ապօրինի ջրագիծ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ: Ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշենի» ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։ Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:

Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը:

Վեոլիա Ջուր ՓԲԸ

 

Նույն շարքից