Հայաստան 

ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը արդեն մեկ շաբաթից ավելի է սեփական նախաձեռնությամբ Էկվադորում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը արդեն մեկ շաբաթից ավելի է սեփական նախաձեռնությամբ Էկվադորում է, գնացել է այնտեղի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու և «չերեզ» Հայաստան կամ հայկական մակնշումով ապրանքներ ներմուծելու ռուսական շուկա։

 

«Ես եկել եմ ստեղ, որ պաշտպանեմ, քանի որ Եվրոպան փակվել է ռուսական շուկայի համար, ապա մեր միջոցով Հարավային Ամերիկայի կողմից կարելի է ներմուծել Ռուսաստան»։

 

Փաստորեն այստեղ եք, որ օգնե՞ք Ռուսաստանին։

Ոչ, ինչո՞ւ Ռուսաստանին, ես, որպես Հայաստանի ներկայացուցիչ, պետք է որոշակի մթերքներ Հայաստանի միջոցով Ռուսաստան արտահանեմ, սկզբից մեր համար է, հետո նոր իրենց։ Կամ կներմուծենք Հայաստան, նոր Ռուսաստան, կամ պրյամո Ռուսաստան, բայց բոլոր դեպքերում մեր հայկական ընկերություններով պետք է արտահանենք, որ հարկերը Հայաստանին մուծենք։

 

 Հիմա կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կամ բերելու, դեռ չենք ավարտել գործարքները»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից