Քաղաքական 

Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն. Փաշինյանը ձևը գիտի

Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն: Այս մասին Պետերբուրգյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, դրա համար կա միայն մեկ միջոց՝ փոխզիջում. «Պետք է աշխատել փոխզիջման ուղղությամբ: Կոմպրոմիսի հասնելու համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք: Ինչպես ասաց Վլադիմիր Պուտինը, կողմերը պետք է հասկանան միմյանց հետաքրքրությունները, հարգեն դրանք: Եթե բոլոր խաղացողներն այսպես ընդունեն իրավիճակը և պատրատ լինեն պատասխանատվություն ստանձնել փոխզիջման համար, ինչը հեշտ չէ, հնարավոր կլինի հասնել դրան: Դա փաստացի միակ ճանապարհն է, այլ ուղի չկա: Այլ ուղիները լուրջ խնդիրների են հանգեցնելու»:

Նույն շարքից