Հասարակություն 

Թուրքիայի Պաշտպանության նախարարը եղել է Հայաստանի հետ սահմանին

Այսօր՝ հունիսի 7-ին, հայ-թուրքական սահման է այցելել Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ սահմանի ուժեղացման համար երկրի իշխանություններն անելու են ամեն ինչ՝ հավելելով, որ Անկարան օգտագործելու է բոլոր ռեսուրսները սահմանի խախտման դեպքերը բացառելու համար:

Հայտնվում է, որ Աքարը եղել է նաև զորամիավորումներում, որոնք գտնվում են Իրանի հետ սահմանին՝ նշելով, որ իրանական սահմանի կողմից ահաբեկչության վտանգ կա:

Նույն շարքից