Փաստաբան Սոս Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքում էս ինչ БЕСПРЕДЕЛ- ա, արդեն 3-րդ ահազանգն եմ ստանում, որ Ոստիկանության աշխատակից ներկայացող անձինք դաժան ծեծի են ենթարկում անմեղ մարդկանց:

Ավելի վաղ Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ խաժակյանը և ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ահազանգել էին մի միջադեպի մասին՝ հայտարարելով, որ հարբած ոստիկանները մի քաղաքացու են ծեծի ենթարկել: Սրան արձագանքել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հայտնելով, որ համապատասխան նյութերն ուղարկվել են ՀՔԾ: