Հայաստան 

Հ. Բագրատյանն առաջարկում է ապահովագրել ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձածների կյանքը

analitik.am

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մեկ ամսից ԱԺ կներկայացնի ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած սպաների, զինվորների ու քաղաքացիների կյանքի ապահովագրության մասին օրենքի նախագիծ, ինչի մասին տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

Այսօր ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ԱԺ Նախագահի անունով գրությամբ ներկայացրել է ևս 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից մեկը վերաբերում է առևտրային բանկերին կարգավիճակին, երկրորդը՝ ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխություններին՝ ալկոհոլային խմիչքների մասով:

«Առաջինն այն մասին է, որ հետայսու բոլոր առևտրային բանկերը պետք է լինեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով։ Բանկերին ժամանակ է տրվում վերագրանցվելու համար։ Երկրորդով փոփոխություններ են մտցվում ակցիզային հարկի մասին օրենքում ալկոհոլային խմիչքների մասով։ Առաջարկվում է, որպեսզի հետայսու ակցիզով հարկվի միայն հեղուկը, այլ ոչ թե հեղուկից բացի նաև շիշը, պիտակը և այլն։ Բացի դա, իջեցվում է գինու ակցիզը և բարձրացվում՝ օղու ակցիզը։ Այնուամենայնիվ, մենք խաղողի ու գինու երկիր ենք, այդտեղ է մեր համեմատական առավելությունը։ Այս 2 օրենքով հանդերձ 2 տարում ԱԺ եմ ներկայացրել 15 օրենքի նախագիծ (խոստացված 50-ից)։ Այս պահի դրությամբ կառավարությունը 11-ը մերժել է»,- նման վիճակագրություն է ներկայացրել Հրանտ Բագրատյանը:

Նույն շարքից