Հասարակություն 

Զրահամեքենա, պայթյուն, մեծ թվով ոստիկաններ... Ո՞ւմ են այս գիշեր Չարենցավանում վնասազերծել

Hraparak.am-ը գրում է, որ այս գիշեր Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը եղել է Չարենցավանում, նրան այնտեղ դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Լրագրողի հարցին, թե որն է Օսիպյանի՝ այդ ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը, Արմեն Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այս ուշ ժամին, Իսրայելանն ասել է, թե «պատահական անցել է ու այցելել է»:

Ավելի ուշ լրագրողն Արմեն Իսրայելյանին հանդիպեել է արդեն ոստիկանության բաժանմունքի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված եղել, անգամ զրահամեքենա է կանգնած եղել: Լրագրողին տեղեկություն է հասել, որ ինչ-որ լուրջ դեպք է տեղի ունեցել, դրա համար է Օսիպյանը ժամանել Չարենցավան, և այդ պահին նրանք պատրաստվելիս են եղել օպերացիա իրականացնել, ըստ նախնական տեղեկության՝ մարդ վնասազերծելու համար:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից