Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Մայքլ Հոուվը խոստովանել է, որ ավելի քան 20 տարի առաջ թմրանյութ է օգտագործել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հոուվն ասել է, որ կոկաին օգտագործել է մինչ քաղաքական դաշտ մտնելը. «Այդ ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Դա սխալ էր: Երբ ես ետ եմ նայում, մտածում էի, որ դա չէի անի»,-ասել է բրիտանացին՝ հավելելով, որ անցյալի սխալները չպետք է զրկեն մարդուն Պահպանողական կուսակցության ղեկավար դառնալու հնարավորությունից:
Հիմա Հոուվը զբաղեցնում է Շրջական միջավայրի հարցերի նախարարի պաշտոնը:
Հոուվը, եթե հաղթի պայքարում, փոխարինելու է Թերեզա Մեյին: