Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:
Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Ռ. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննիչ Վարդան Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները եւ ում կողմից էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:
Ավելին՝ shamshyan.com