ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետի, կառավարության հետ աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է աշխատում կառավարության հետ, համաձայնեցնում է արդյոք աշխատանքը: «Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Այս պաշտոնում եմ երկրին, ժողովրդին ծառայելու համար»,-նշել է նախագահը:
Նախագահը վստահեցնում է՝ կառավարության հետ ունի աշխատանքային շատ լավ հարաբերություններ