Մերձմոսկովյան Կրասնոգորսկում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանինկովի սպանության գործով ձերբակալվել է կոնֆլիկտի 8-րդ մասնակիցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:
Առաջիկա ժամերին որոշում է կայացվելու վերջինիս խափանման միջոցի մասով:
ՌԴ ՔԿ-ից հայտնում են, որ ձերբակալվածներից մեկին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով, իսկ մյուսներին՝ խուլիգանության:
ՔԿ-ից հայտնում են, որ քայլեր են ձեռնարկվում միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս հարցում ռուսական կողմը համագործակցում է Հայաստանի համապատասխան մարմինների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու գործում:
Հավելենք, որ սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել Սերգեյ Խոջոյանին: