Քաղաքական Բարի օր 

Ես չեմ եկել նախագահի աշխատանքը կատարելու, որ բոլորն ուրախ լինեն. Արմեն Սարգսյան

Այսօր՝ հունիսի 8-ին, Դիլիջանում Մտքերի հայկական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով ՍԴ անդամի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ իր ժամանակին ճշգրիտ պատասխան կտա բոլոր հարցրին. «Ուզում եմ խորհուրդ տալ շատ ուշադիր կարդալ նախագահի հայտարարությունները: Ես մասնագիտությամբ ֆիզիկոս և մաթեմատիկոս եմ, ինչ գրում եմ, մաթեմատիկական բանաձևի ճշտությամբ եմ գրում»:

Ինչ վերաբերում է Հանրապետական որոշ գործիչների հայտարարություններին, որոնք կարծես թե դժգոհ են նախագահի քաղաքականությունից, Սարգսյանը նշել է, որ չի եկել նախագահի աշխատանքը կատարելու, որ բոլորն ուրախ լինեն. «Ես եկել եմ ծառայելու մեր երկրին, պետությանը և ժողովրդի ապագային»:

Նույն շարքից