Հասարակություն գլխավոր 

Չեմ կարծում, թե դա տեղին հումոր էր. Արթուր Վանեցյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կիսում այն միտքը, որ սևազգեստ մարդկանց մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը սկանդալային է. «Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթ ունեցող անձանց նկատմամբ: Հստակ ցուցում է տրվել, ոստիկանությունը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ: Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Հարցին, թե պարզ է արդյո՞ք շրջանակը, Վանեցյանը նշել է, որ այն մշտապես պարզ է. «Մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնց համար քրեական օրենսգրքով պատիժ նախատեսված կլինի, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»:

Լրագրողի հարցին, թե պետք է վնասազերծվեն բոլո՞ր սևազգեստ մարդիկ, ԱԱԾ տնօրենը նշել է, որ դա տեղին հումոր չէր. «Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել: Իրականում այն, ինչին վերաբերում էր խոսքը, բոլորը հասկանում են: Պետք չէ բառախաղ անել, վարչապետը հստակ ասել է, թե ինչի մասին է խոքը: իսկ շրջանակը կբացվի, եթե լինեն մարդիկ, ովքեր հանցակազմ պարունակող արարք կկատարեն ու դրա համար բերման կենթարկվեն»:

Նույն շարքից