Հայաստան 

ԱԺ-ում ընթանում է ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հանդիպումը

analitik.am

Ազգային ժողովում ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջեւ հանդիպում է ընթանում:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպմանը մասնակցում է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ խմբակցությունից՝ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը:


Օրակարգում առաջիկա սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՅԴ-ի դիրքորոշումն է: Խորհրդարանական քառյակի մեջ մտնող 3 կուսակցություններ՝ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», դեմ են սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՀՅԴ-ն՝ հակառակը, կողմ է հանդես գալիս փոփոխություններին: «Բարգավաճ Հայաստանը» մտադիր է վերջնականապես հստակեցնել ՀՅԴ-ի դիրքորոշումը այս հարցի շուրջ: Նշենք, որ հանդիպումը կայանում է փակ դռների հետեւում:

Նույն շարքից