Հայաստան Քաղաքական 

«Արտակ Զեյնալյանին հասկացրել են՝ դու այևս մեզ հետ չես կարող աշխատել»

Ակնհայտ էր՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դժգոհ էին Արտակ Զեյնալյանի աշխատանքից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Զեյնալյանի հրաժարականի մասին:

«Այստեղ շատ կարևոր է հանգամանք  է, որ քաղաքական գործունեության մեջ չի լինում այպես, որ լինի նախարար, քաղաքական գործիչ, բայց չունենա քաղաքական հենարան։ Երբ պարոն Զեյնալյանը նախարար նշանակվեց, խորհրդարանում ուներ քաղաքական հենարան, իսկ այսօր նա չունի հենարան։ Հետևաբար, անտրաբանական էր մնալ ու շարունակել աշխատել կառավարության այն կազմում, որի հետ, կարծում եմ, որ անհամաձայնություն է ունեցել։ Չեմ կարծում, որ այդ հրաժարականն իր նախաձեռնություն է, այլ իրեն հասկացրել են, որ դու այևս մեզ հետ չես կարող աշխատել»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը։

Նույն շարքից