Հայաստան 

Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը շատ մեծ հաղթանակ է ողջ հայության համար. Դ. Բաբայան

Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից ԼՂՀ անկախության և ինքնորոշման մասին բանաձևի ընդունումը շատ մեծ հաղթանակ է ողջ հայության համար: Սա Հայաստանի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ, երկարատև աշխատանքի արդյունք է: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` հավելելով, որ կալիֆորնիական Սենատի կողմից Արցախի ճանաչման գործում անուրանալի է նաև իր` Արցախի դերակա ատարումը` որպես ժողովրդավար հանրապետության:

 

«Կալիֆորնիան աննշան նահանգ չէ: Մեծաքանակ բնակչությամբ, հզոր տնտեսությամբ այդ նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը լուրջ իրադարձություն է, և մենք դրա համար շատ շնոհակալ ենք իրենց: Այժմ շարունակելու ենք անել ամեն բան` ընդլայնելու ճանաչման աշխարհագրությունը և հույս ունենք, որ արդեն մի քանի տարուց Արցախի անկախությունը կճանաչի ամբողջ ԱՄՆ»- ասաց Դավիթ Բաբայանը:

 

Հիշեցնենք, որ «Asbarez» պարբերականի տեղեկացմամբ,  ժամեր առաջ Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և ինքնորոշման մասին բանաձևը: Այն կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: 

Նույն շարքից