«Այս շաբաթ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումը Հայաստանում հիմնականում գրոտեսկային արձագանք ստացավ, այնինչ այս հսկայական ֆորումում ավանդաբար քննարկվում են բազմաթիվ հետաքրքիր հարցեր, և տեղի են ունենում բազմաթիվ կարևոր իրադարձություններ;
Ես վերջին տաս տարիների ընթացքում մշտապես մասնակցում եմ Սանկտ-Պետերբուրգի ֆորումին, իսկ նախորդ տարվանից սկսած, առանձին պանելային քննարկում եմ վարում արդյունաբերական ընկերություններում ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման թեմայով։ Այս տարի քննարկմանը միացավ Ռուսաստանի Արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, և ռուսական մի շարք առաջատար արդյունաբերական ընկերությունների ղեկավարներ, և բավական դինամիկ, տեղ-տեղ լարված խոսակցություն ստացվեց։ Եթե ձեզ հետաքրքրում է թվային տեխնոլոգիաների թեման, և ցանկանում եք իմանալ, ինչ են անում ռուսական ինդուստրիալ հսկաները, ժամանակ ծախսեք, նայեք տեսագրությունը, ինձ էլ շատ հետաքրքիր կլինեն ձեր արձագանքները»։
Իրավապաշտպան Ավետիք Չալաբյան