Հայաստան 

Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը յուրօրինակ նվեր է Արցախի ժողովրդին. Վ. Աթանեսյան

Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից ԼՂՀ անկախության և ինքնորոշման մասին բանաձևի ընդունումը շատ ողջունելի քայլ է: Սա ԼՂՀ հռչակման 23-րդ տարելիցին ընդառաջ արված յուրօրինակ նվեր է Արցախի ժողովրդին: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:  

 

Նա հիշեցրեց, որ 2014 թվականի մայիսի 8-ին` Արցախի համար խիստ նշանակալից այդ օրը,  Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ արդեն իսկ ընդունել էր ԼՂՀ անկախության մասին օրինագիծը: «Անչափ կարևոր է, որ ԼՂՀ անկախությունը ճանաչում է արդեն հինգերորդ նահանգը` Կալիֆորնիան: Ինչպես հայտնի է, սրանից առաջ Արցախի ինքնիշխանությունը ճանաչել էին նաև Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն եւ Լուիզիանան նահանգները: Ինչ վերաբերում է գործընթացի աշխարհաքաղաքական հիմքերին, ապա կասեմ, որ դրանցից ավելի կարևոր է այդ հինգ նահանգների վերաբերմունքն առ ԼՂՀ: Շատ կարևոր է, որ նրանք կանգնել են իր ինքնիշխանության համար պայքարող պետության կողքին»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:

 

Հիշեցնենք, որ «Asbarez» պարբերականի տեղեկացմամբ,  ժամեր առաջ Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և ինքնորոշման մասին բանաձևը: Այն կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: 

 

 

 

 

 

Նույն շարքից