Հայաստան Քաղաքական Վերլուծական Բարի օր 

Կոտայքի մարզպետին պաշտոնանկ կանե՞ն. Ծառուկյանը սեփական հարկի տակ հաղթեց Փաշինյանին

Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը հաղթում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանին: Սա Կապանից հետո իշխող կուսակցության երկրորդ խոշոր պարտությունն էր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Ակնհայտ է, որ տեղի ունեցած ընտրությունը մինիմենամարտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև, ով սեփական հարկի տակ շանս չտվեց վարչապետին: Սա, բնականաբար, կարող է ներկայացվել որպես ժողովրդավարության ևս մեկ ապացույց, թե Հայաստանում հաղթում են նաև ընդդիմադիրները, սակայն ինչպես կարձագանքի այս պարտությանը վարչապետը, ցույց կտա միայն ժամանակը:

Ընտրություններից մի քանի օր առաջ Աբովյանում քայլերթ տեղի ունեցավ, ինչին մասնակցեց անձամբ վարչապետը: Դա միայն վկայում է այն մասին, որ այստեղ պայքարը ծայրաստիճան կարևորություն ուներ վարչապետի համար, ով, ամենայն հավանականությամբ, ուզում էր ցույց տալ, որ Ծառուկյանին հաղթելու է նաև վերջինիս տանը, ինչը տեղի չունեցավ:

Դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում կադրային փոփոխություններ են սպասվում: մասնավորապես խոսվում էր որոշ մարզպետների պաշտոնանկության մասին, որը պետք է տեղի ունենա հունիսի կեսերին: Չի բացառվում, որ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները յուրատեսակ քննություն էին նաև մարզպետների համար: Իսկ Կոտայքի մարզի խոշորագույն քաղաք Աբովյանում ՔՊ-ի պարտությունը կարող է իր ազդեցությունն ունենա նաև մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի քաղաքական կարիերայի վրա:

Նույն շարքից