Հունիսի 7-ին ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից՝ այդպես էլ չպարզաբանելով նման որոշման պատճառները:
Զեյնալյանի որոշումը տարբեր կերպ է մեկնաբանվում, սակայն հիմնական վարկածն այն է, որ նրա աշխատանքից իշխանությունները դժգոհ են եղել և հասկացրել են վերջինիս, որ հեռանալու ժամանակն է: Հրաժարականից հետո լրագրողների հետ զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնիսկ խոստովանել էր, որ խմբակցության ներսում մտահոգություններ են եղել Զեյնալյանի և նախարարության աշխատանքի մասով:
Թե ով կփոխարինի Արտակ Զեյնալյանին, դա էլ դեռ պարզ չէ: Շրջանառվում են տարբեր անուններ՝ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանից մինչև Ռուստամ Բադասյանը:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստարագրել Արտակ Զեյնալյանի պաշտոնանկության հրամանագիրը: Ամեն դեպքում նախագահի պաշտոնական կայքէջում այդ մասին ինֆորմացիա չկա այս պահին