Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Հայաստանին մեղադրում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները խափանելու մեջ: Այս մասին ասված է հարևան երկրի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ այսօր սահմանին զոհ ունեն: Հետագա զարգացումների պատասխանատվությունը Բաքուն դնում է Հայաստանի և ՀՀ ղեկավարության վրա:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։