Միջազգային Քաղաքական 

Ղազախստանի նոր նախագահի անունը հայտնի է

Ղազախստանի գործող նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևը հաղթել է հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում են Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Տոկաևը ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 70,76 տոկոսը՝ 6,5 միլիոն քվե:

Ընդդիմադիր Ամիրջան Քոսանովը ստացել է ձայների 16,02 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հավելենք, որ Տոկաևի թեկնածությունն առաջադրել էր իշխող Նուր Օթան կուսակցությունը, որի նախագահը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է:

Նույն շարքից