Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց հայ-իտալական բիզնես համաժողովին, որից հետո համաձայնվեց պատասխանել լրագրողների հարցերին, բայց՝ միայն երեք հարցի:
Երբ լրագրողները հնչեցրեցին երեք հարցերը, հետո փորձեցին խոսել հայտնի սևազգեստ մարդկանց թեմայի մասին, վարչապետը ոսկե ձկնիկի մասին անեկդոտ պատմեց. «Մեկը ոսկե ձկնիկ է բռնում: Ձկնիկն ասում է, որ երեք ցանկություն կարող է կատարել: Այդ մարդն ասում է, որ ուզում է Մերսեդես S դասի, բնակարան քաղաքի կենտրոնում և մեկ միլիոն դոլար՝ սա մեկ: Հիմա ձեր պատմություն է: Երեք հարցը տվեցիք, թողեք գնամ»: