Հայաստան 

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

analitik.am

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամները Լիտվայի սեյմի պատգամավոր Դալիա Կուոդիտեի ղեկավարությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հյուրերին ներկայացրել է թանգարանի կառուցման պատմությունը և այն աշխատանքները, որոնք այսօր կատարվում են թանգարանում:

 

«Արմենպրես»-ի թղթակցին Սուրեն Մանուկյանն ասել է, որ ներկայացնելով թանգարանի շինարարական աշխատանքները` տիկին Կուոդիտեին հրավիրել է 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվելու թանգարանի բացման արարողությանը:

 

 

«Ես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այս թանգարանում: Այս այցելությունը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ 20 տարի առաջ Լիտվայում ղեկավարել եմ ցեղասպանությունների և դրանց ուսումնասիրման ու հետազոտման գիտական կենտրոնը և շատ բան գիտեմ աշխարհում կատարված և կատարվող ցեղասպանությունների մասին: Ինչ վերաբերում է թանգարանին` կարծում եմ, որ վերաբացված տարբերակով այն կգերազանցի բոլորի սպասելիքները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է տիկին Կուոդիտեն:

 

Նույն շարքից