Հայաստան Քաղաքական 

Արտակ Զեյնալյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականը. նա խոստացավ հարցերի պատասխանել խորհրդարանում

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականը: Երևանում անցկացվող «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպմանը լրագրողները փորձել են Արտակ Զեյնալյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է հրաժարական տվել արդարադատության նախարարի պաշտոնից, սակայն նա հրաժարվել է հարցերի պատասխանել:

«Հարգելի գործընկերներ, ես հիմա պետք է մասնակցեմ այս միջոցառմանը, թույլ տվեք դա անեմ: Այսօր Ազգային ժողովում պետք է ներկայացնեմ բյուջեի տարեկան հաշվետվությունը, դրանից հետո կպատասխանեմ ձեր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Արտակ  Զեյնալյանը:

Նույն շարքից