ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում կռունկն ընկել է բնակելի շենքի վրա, ինչի արդյունքում առնվազն 1 զոհ և 6 վիրավոր կա:
Կռունկն ընկել է ուժեղ քամու արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում:
Հավելենք, որ Դալլասում և հարևան քաղաքներում ուժեղ քամիները շարունակվում են՝ առանց հոսանքի թողնելով ավելի քան 220 հազար բնակչի: