Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ հայտնվել է ATP վարկանիշային աղյուսակի տասնյակում՝ առաջադիմելով մեկ հորիզոնականով:
Նշենք, որ Խաչանովը Ռոլան Գարոսում հասել էր մինչև ¼ եզրափակիչ: Սա նրա լավագույն նվաճումն է Մեծ սաղավարտի մրցաշարերում:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը Նովակ Ջոկովիչն է, ում հաջորդում են Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը: