Քաղաքական 

Զավեշտալին այն է, որ Աբովյանում ՔՊ-ն, գործադրելով անգամ իր ծանրագույն արսենալը, պարտվեց

«Աբովյան քաղաքի ՏԻՄ ընտրություններով ժողովուրդն եկավ ապացուցելու, որ ԶԼՄ-ներից հորդող «մանիպուլյացիա» սնունդով երկար չի կարող ապրել, մարդու օրգանիզմը առանց հանապազօրյա հացի գիտական հիմնավորմամբ ի զօրու է ապրել լավագույնս 2 ամիս: Ու զավեշտալին այն է, որ ՔՊ-ն, գործադրելով անգամ իր ծանրագույն արսենալը՝ Նիկոլ Փաշինյանի մենաշնորհ դարձած քայլերթը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վստահված անձ դառնալը ու իր անձնական հսկողության տիրույթում ընտրական գործընթացի վերահսկումը, ընտրություններից առաջ 39 միլիոնի չարաշահման քրեական գործ հարուցելը, որի մեջ փորձ արվեց մեղադրել գործող քաղաքապետին, իշխանական այլ լծակների կիրառումը, այնուամենայնիվ պարտվեց:

Հորդորս մեր ՔՊ-ականներին. պետք չէ մեր ժողովրդին այդքան թերարժեվորել, այս ընտրություններով արդեն ժողովուրդն ապացուցեց, որ ինքն է տերը իր երկրի ու ճակատագրի, այլևս ժողովրդի անունը անհարկի շահարկել չի կարելի»:

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

Նույն շարքից