Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վայ մամա ջան...

analitik.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Աբովյանում կայացած ընտրությունների քարոզարշավին չի մասնակցել, քանի որ դրա կարիքը գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով հաղթեց, չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյանը՝ վստահություն հայտնելով՝ եթե ինքը մասնակցեր, Գևորգյանն ավելի շատ ձայն կստանար:

Հարցին, թե ի՞նչ է ուզում դրանով ասել ինքը, մի՞թե Աբովյանում ԲՀԿ-ն մրցակից չունի, Ծառուկյանն ասաց. «Վայ մամա ջան: Մրցակից միշտ էլ կա, եթե չլինի, կյանքի իմաստը կկորի»:

Ինչ վերաբերում է մյուս շրջաններում ընտրություններին մասնակցելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ կմասնակցեն այնտեղ, որտեղ հաղթելու շանսեր լինեն, որտեղ իրենց թեկնածուները հարգանք կվայելեն:

Նույն շարքից