Քաղաքական 

Հրաժարականի մասին իմ որոշումն անակնկալ չի եղել Նիկոլ Փաշինյանի համար. Արտակ Զեյնալյան

Այն պահին, երբ հայտարարել էի, որ հրաժարականի համար հիմքեր չեմ տեսնում և կառավարությունում իմ գործունեությունից գոհ են, դա համապատասխանում էր այդ պահի իրողություններին: Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացությանը և հրաժարականի դիմում ներկայցրել: Լրագրոզղների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Այն դժգոհությունները, որոնք օբյեկտիվ են, կամ՝ սուբյեկտիվ, հիմնավորված են, թե՝ ոչ, ունեն գիտական հիմք, թե՝ ոչ, ազդել են Զեյնալյանի որոշման վրա:

Հարցին, արդյո՞ք դատարանների ակցիան ազդեցություն ունեցել է իր հրաժարականի որոշման վրա, նախարարը նշել է, որ այդ ակցիայի մասով պարզաբանում տվել է, այն համընկել է վարչապետ Փաշինյանի պարզաբանման հետ:

Զեյնալյանի հրաժարականմի պահին Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր: Նրա խոսքերով, Փաշինյանի համար իր որոշումն անակնկալ չի եղել, նա տեղյակ է եղել իր հրաժարականի մասին:

Նույն շարքից